Եթե դուք կարծում եք, որ դատական խնդրահարույց համակարգը ենթարկում եք ռեսթարտի, ապա պետք է հիասթափեցնեմ ձեզ, այս նախագծի փաթեթը բնավ չի լուծում արդար դատարանի խնդիրը: Այս նախագծով մենք դատական համակարգը սարքում ենք կախյալ՝ պետական տարբեր ինստիտուտներից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ինչու են իշխանության ներկայացուցիչները փորձառության հոմանիշ բերում կոռուպցիոները, բեսպրիդելը, հովանավորչությունը: Մենք ինչու ենք վիրավորում մի ամբողջ համակարգի, ես մշտապես ասել եմ, որ մեր դատական համակարգը ախտահարված է, բայց ինձ թույլ չեմ տվել բոլորին դնել նույն զամբյուղի մեջ և ասել՝ դուք կոռուպցիոներ եք»,-ասաց նա և նշեց, որ այս նախագծում կատարյալ խառնաշփոթ է տեսնում»,- ասաց Զոհրաբյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը