04 03 2020

Ձեր խոսքին հետևե՛ք, հետո ձեզանից պատասխան են ուզելու․ Էդմոն Մարուքյան



Կոռուպցիայի հանձնաժողովը եղած դատավորների բարեվարքությունը չի ստուգելու, այլ ստուգելու է ուղղակի նրանց հայտարարագրերը, որոնք մաթեմատիկական ճշգրտությամբ թվեր են։ Ապագա թեկանծուների հայտարարգիրն էլ  ստուգվելու է՝ մարդ է, գույք ունի, հայտարարգրել է, ի՞նչ է դրա բարեվարքությունը ստուգելու։ Խոսքը գնում  էր վեթինգի, զտման մասին, ինչ վերաբերվում է ընդհանրապես այս մեխանիզմի ներդրմանը, սա կախյալ դատավորներ ունենալու մեխանիզմ է։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Եթե մենք ուզում ենք ունենալ արդար դատական իյշխանություն, պետք է հնարավորինս քիչ միջամտություն  իշխանության կողմից։ Մինչև հեղափոխություն ասում էին՝ բոլոր դատավորները կոռումպացված են, այս վերջերս ասում են դե մի 10 տոկոսն է, նրանց մաքրենք կդզվեն, բա բոլոր դատավորներներին խի էիք անվանարկում, բա բոլորը կոռումպացված էին, ի՞նչ եղավ ։ Դրա համար ձեր խոսքին հետևեք, հետո ձեզանից պխատասխան են ուզելու»,- ասաց Մարուքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ