29 02 2020

Փորձ է արվում Մարտի 1-ի և Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող գործը նույնացնել. Կոչուբաև



«Տեղեկատվական դաշտում փորձ է արվում Մարտի 1-ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող գործը նույնացնել և Մարտի 1-ի բոլոր իրադարձություններն ու հետևանքները վերագրել Քոչարյանին: Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1-ի գործը ըստ էության և ամբողջ ծավալով բացահայտված է», վերջնականապես ազդարարվեց Մարտի 1-ի վրա քող նետելու պետական քաղաքականությունը: Մարտի 1-ի գործը բազմադրվագ է: Առավել քաղաքական կատեգորիա է, իսկ դրա տակ ենթադրվում են մի քանի քրեական գործեր, որոնցից մեկն ու ոչ էականը սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող քրեական գործն է»,- «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ընթացքում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ