«Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ փոփոխվել է, և նա 6 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Ալեքսան Խաչատրյանը։
Վերաքննիչ քրեական դատարանը հունվարի 29-ին բավարարել էր դատախազության՝ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը։
Նրան մեղադրանք է առաջադրվել օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը