ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Շնորհավորում եմ բոլորիս ՍԴ դատավորներից որեւէ մեկը վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեց։
Նրանք ցուցաբերեցին բարձր հարգանքի արժանի կամք եւ պայքարում են հանուն անկախ դատական իշխանության կայացման։ Այս տարօրինակ ժամանակներն անցողիկ են, իսկ ձեր բարձր պատասխանատվությունը, ուժը եւ պրոֆեսիոնալիզմը կմնա պատմության էջերում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ Հրայր Թովմասյան, Ալվինա Գյուլումյան, Արայիկ Թունյան, Հրանտ Նազարյան, Ֆելիքս Թոխյան, Աշոտ Խաչատրյան, Արեւիկ Պետրոսյան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը