24 02 2020

ՀՀ նախկին վարչապետները միջնորդություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի գործով. hraparak.am

ՀՀ նախկին վարչապետները միջնորդություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի գործով. hraparak.am

hraparak.am-ը գրում է.

«Մենք տեղեկացանք, որ մոտ օրերս դատարան է ներկայացվելու նոր միջնորդություն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։

Այս անգամ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել ՀՀ նախկին վարչապետները։ Մենք չկարողացանք պարզել, թե նրանցից քանիսն են ստորագրել միջնորդության ներքո։ Բայց մեզ ասացին, որ միջնորդությունը պատշաճ ձևակերպված է և նախկին վարչապետները պատրաստ են անգամ դատարան ներկայանալ՝ անձնական երաշխավորությամբ այն հաստատելու համար։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի համար անցյալում միջնորդել էին նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եւ ներկա նախագահ Բակո Սահակյանը։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարել էր միջնորդությունը եւ փոխել էր Ռ․Քոչարյանի կալանքը՝ ստորագրությամբ չբացակայելու խափանման միջոցով։ Սակայն այդ որոշումը բողոքարկվեց եւ վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը կրկին կալանք կիրառեց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ