«Հանրաքվեի օբյեկտը, առարկան անցումային դրույթն է։ Անցումային դրույթը մի հարմոնիզացնող երևույթ է, որով 2005 թվականի սահմանադրությունից ամբողջությամբ անցում կատարեցինք 2015 թվականի սահմանադրության, և անցումային դրույթն ունի ակտուալության ժամկետ։ Երբ այդ ժամկետը ավարտվում է, տվյալ դեպքում՝ 2018թ․ ապրիլի 9-ից, այն այլևս ակտուալ չէ, և դրա մեջ փոփոխոություն անելն իրենից ենթադրում է ամբողջ սահմանադրության կայունության խաթարում»,- Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։
«Միջազգային փորձում չեք գտնի մի դեպք, երբ անցումային դրույթն իր ժամկետից հետո փոփոխվի։ Իրավաբանության ֆակուլտետներում երբեք դա չեն դասավանդելու, որովհետև դրա կարիքը չի լինելու»,- ասաց Վարդևանյանը։
Սահմանադրագետի տեսակետն ամբողջությամբ՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը