11 02 2020

Ընդդեմ «Հայկական Ժամանակ»-ի Արթուր Վանեցյանի հայցը դատարանում է

Ընդդեմ «Հայկական Ժամանակ»-ի Արթուր Վանեցյանի հայցը դատարանում է

News.am-ը գրում է․ «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունից նրա փաստաբանական խումբը հայցադիմում է ներկայացրել  Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝  ընդդեմ «ԴԱՐԵՍԿԻԶԲ» ՍՊԸ-ի (Հայկական Ժամանակ)` 12.01.2020թ. www.armtimes. com կայքում «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ...» վերտառությամբ հոդվածում տեղ գտած, ըստ հայցվոր կողմի՝  զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու, հրապարակված հոդվածը հանելու եւ հերքման տեքստի հրապարակումը պարտավորեցնելու, ինչպես նաեւ պատվին եւ արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջների մասին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց  Ա.Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Նշենք, որ հայցադիմումով ներկայացվել է նաեւ ոչ նյութական վնասի հատուցման պահանջ՝ 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով եւ դատարանի կողմից այդ պահանջը բավարարելու դեպքում,  ոչ նյութական վնասի փոխհատուցման ամբողջ գումարն ուղղվելու է բարեգործության։

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ում հրապարակվել է «Պատիվ ունեմ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերտառությամբ հոդված, որում ասվում է, որ «Հայկական ժամանակի» ձեռքի տակ հայտնվել են փաստեր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եւ դստեր` Մարիամ Փաշինյանի, դեմ քարոզչական արշավ է իրականացվում, այդ քարոզարշավն  իրականացնող լրատվամիջոցներին էլ ուղղորդում է  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ