11 02 2020

Մեր բերած փաստարկների փունջը բավարար է այս քրեական հետապնդումը դադարեցնելու համար. Քոչարյան



Դատարանում ելույթով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա իր ելությում մասնավորապես ասաց․

«Փաստաբաններն ամեն ինչից խոսեցին, ներկայացրին մեր դիրքորոշումը, ուղղակի մեկ հարցի վերաբերյալ փաստաբան Խուդոյանն ուղղակի շատ կարճ, մեկ նախադասությաբ հիշատակեց․ խտրական վերաբերմունք է գործի նկատմամբ, նյութերն ամբողջությամբ չեն տրամադրվել, ընտրովի մոտեցում է, քրգործին կցված նյութերը թերի են, այստեղ ես կցանկանայի մի քիչ ընդլայնել։

Այստեղ ասելիք ունեմ։

Ընդհանրապես ակնհայտ է, որ սկսվել է քրգործը եթե շենքի հետ համեմատենք՝ տանիքից։ Սկզբից մեղավոր են նշանակել, հետո ընտրել են հոդվածը և դրանից հետո ամբողջ նյութերից փորձել են հանել միայն ներկայացնել, այդ գործի մեջ ներառել  միայն այն նյութերը, որոնք իրենց կարծիքով ինչ-որ ապացուցողական բազա են ձևավորում։ Գիտեք, փորձեմ օրինակ ուղղակի բերեմ, ինչի՞ համար է նման տպավություն ձևավորվում օրինակ իմ մոտ։ Ամբողջ քրգործում ընդամենը կա երկու նյութ, երկու նամակ Ազգային անվտանգությունց, դուք պատկերցնում եք այն իրադարձությունները ինչ էր կատարվում ՀՀ-ում և հանկարծ այդ ժամանակ մեր ամենից կայացած կառույցներից մեկը որևէ նյութ չունի այս իրադարձությունների վերաբերյալ։ Հնարավո՞ր է դրան հավատալ այն պարագայում, երբ փետրվարի 24-ին հարուցված էր քրգործ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ և միայն այս քրգործում կա այդ որոշումը քրգործ հարուցելու մասին և երկրորդ նամակում, որ այդ երեք հատոր ուղարկվել է քննչական հատուկ ծառայություն մարտի 2-ին՝ 3 հատոր 750 էջ։

Հնարավո՞ր է հավատալ, որ Ազգային անվտանգությունը որևէ տեղեկատվության չէր տիապետում այդ ամբողջ ընթացքում։ Դրան հնարավոր չէր հավատալ ։ Մարդ ուղղակի պետք է  շատ տկար ուղեղի տեր լինի, որ հավատա։ Հիմա մենք բազմաթիվ անգամ  դիմել ենք տրամադրել մեզ նյութերի ամբողջ ծավալը, ես վստահաբար ասում եմ, որ գիտեմ ինչի մասին եմ խոսում, որովհետև այն ժամանակ ես նախագահ եմ եղել և առնվազն շաբաթը մեկ անգամ  անվտանգության ծառայության պետը բարձր կարգի արհեստավարժ մարդ էր այն ժամանակ , զեկուցում էր ինձ , ես գիտեմ ինչ էր նա զեկուցում։ Ես այդ զեկույցներից որևէ նյութ այդ քրգործում չեմ տեսել, չկան։ Ես չեմ կասկածում, որ այդ նյութերը կան միգուցե այն 600 հատորում, որոնք  առանձնացված են, կամ այսօր ազգային ծառայությունից չեն տրամարդվել այդ գործընթացների, այս քրգործի համար։ Ամենից զավեշտալին գիտեք ինչն է, այդ վիկիլիքսի նյութերը կարդալուց վերջերս, որ վերահրապարակվեց, տպավորություն  է ստեղծվում, որ Միացյալ նահանգների դեսպանատունը շատ ավելի ինֆորմացիա ուներ մեր ներքաղաքաքական իրադարձությունների մասին, քան մեր ազգային անվտանգությունը։ Այն ինչ այնտեղից ես կարդում եմ, այդ ամենն ինձ զեկուցվում էր այն ժամանակ։ Իսկ քրգործում՝ 0,  բացարձակ չկա։ Եվ սա այն դեպքը չի, որ մենք դրա մասին բարձրաձայնում ենք այստեղ դատարանում։ Քննիչներին ամեն անգամ  մենք դրա մասին ասում ենք, նույնիսկ մեզ չեն տրամադրել այդ 750  էջ, 3  հատորը , որ ուղղարկվել է քննչական մարմիններին անվտանգության կողմից  Մարտի 2-ին։ Հաջորդը, ինչի համար եմ սա ասում։ Հիմնավոր կասկած ես ունեմ, որ այդ 600 հատորով կա բավարար նյութեր 10 սպանությունը բացահայտելու համար։ Ես ունեմ ողջամիտ կասկած, որ կան բավարար նյութեր, ուղղակի  չեն ուզում դա հանել, պատճառներից մեկը կարող է լինել, այն  որ չեն ուզում դա կարող է մեկ ուրիշ տեղ տանել, ինչը կհակասի այս քրգործի ուղղվածությանը և երկրորդը՝ ներկայացվելու դեպքում հարցեր կառաջանան՝ արդյո՞ք տուժողները այս նիստին պետք է մասնակցեն թե՝ ոչ։ Այս երկու մոտիվացիան ինձ համար ակնհայտ  է, կամ նա է, կամ սա։ Եվ փորձեմ նաև հիմնավորել, թե ինչու եմ այդպես մտածում, գոնե երկրորդ դրվագով ։ Նայեք այս 10 սպանության հետ կապված  առնվազն երեքի շրջանակում պարզ է,  մարդիկ զոհվել են հատուկ միջոց չենյոմուխա կիրառման պատճառով։ Նաև պարզ է, որ 4 թե 5 ոստիկան է զոհվել այս հատուկ միջոցներից, որն իրականում զենք չի համարվում, պարզ է նաև, որ հայտնի են շրջանակները քանի ոստիկան է կիրառել այդ զենքը, խնդիրը նրա մեջ է, որ հնարավոր չի պարզել, թե կոնկրետ, որ զենքի կրակոցից են  այդ մահվան դեպքերը եղել։ Բայց պարզ է շրջանակաները։ Որևէ մեկը, որ այստեղ նստած է կապ չունի այդ դեպքի հետ և ակնհայտ է, որ սա դիտավորյալ սպանություն չէ։

Հիմա ինձ համար հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ ամբողջ նյութերը կապված այդ գործի հետ չեն տրամադրվում, որովհետև տրամադրվելու պարագայում հասկանալի կլինի, որ առնվազն այդ երեք դեպքով այդ քրգործով սահմանադրական կարգի տապալման տուժող չի կարող ճանաչվել և կան նմանատիպ այլ դեպքեր։

Ուղղակի ցանկացա սրա մասին բարձրաձյանել ,որ ամբողջական նյութերի չտրամադրումը ողջամիտ կասկածներ է առաջացնում , որոնք շատ ավելի խորքային են, որոնք կարող են գործի ամբողջական բացահյտման համար էական դերակատարաույթւոն ունենալ,  բայց չեն տրամադվում դիտավորությամբ։ Եվ  ձեր որոշումը կայացնելուց ես կցանկանայի, որ Դուք այս ամենը հաշվի առնեք։ Բազմաթիվ  փաստարկներ է բերվել, ամեն մի փաստարկ ինքն իրենով բավարար է այս գործը կարճելու, այս քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Մենք ունենք մի մեծ փունջ այսպիսի փաստարկներ։ Հասկանում ենք նաև որ Դուք անձամբ բավական դժվար կացության մեջ եք՝ հաշվի առնելով նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի ճակատագիրը։ Շատ ցավոտ եք տանում նման զուգահեռները, Դուք ինքներդ չեք հետևում Ձեզ, մենք Ձեզ հետևում ենք և տեսնում ենք, որ սա  այն ցավոտ կետն է, որի հիշատակման պարագայում ինչպիսի ռեակցիա եք տալիս, բայց այնուամենայնիվ Դուք պետք է հաղթահարեք Ձեր մեջ»,- ասաց Ռոբերտ քոչարյանը։

Եվ թեպետ վերջում դատավորը շարունակելու հնարավորություն ընձեռեց, սքակայն Երկրորդ նախագահը նշեց․ «Բայց այնուամենայնիվ որոշում եմ չշարունակել, որովհետև տեսնում եմ, որ դա Ձեզ մի քիչ նյարդայնացնում է։ Շորհակալություն լավ եղեք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ