«Շատ հստակ պետք է արձանագրել, որ հենց Ազգային ժողովի լսումների ժամանակ պարզ է դառնում, որ այդ ժամանակ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը անդրադառնալով քրեական օրենսգրքի նախկին խմբագրության 300-րդ հոդվածին նշում էր, որ այն իր մեջ պարունակում էր առնվազն 5 թերություն: Եթե ԱԺ-ի ամբիոնից նման պնդում է արվում և, ի դեպ , որևէ այլ մարմին հակառակի մասին պնդում չեն անում՝ արդեն իսկ դա խոսում է ենթադրյալ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքի պահին գործող քրեական օրենքի նորմի թերության, որակի առհասարակ բացակայության մասին: Ըստ էության 300-րդ հոդվածը 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին իրենից ենթադրում էր որակապես, ձևական, բովանդակային առումով լրիվ այլ հանցակազմ, որն իր մեջ ենթադրում էր բռնության տարով սահմանափակված, ոչ թե այլ մեթոդով, նույն սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մասին է խոսքը, և այդ ամենը իրացվում էր մեկ նպատակի համար, այն է իշխանության յուրացումը»,- դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը