03 02 2020

Ականատես կլինենք ավելի կոշտ հայտարարությունների․ Ամրամ Մակինյան

Ականատես կլինենք ավելի կոշտ հայտարարությունների․ Ամրամ Մակինյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է․

«Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը հաստատեց, որ երկրի քաղաքական իշխանությունների վերջին հայտարարությունները եւ գործողությունները չեն համապատասխանում սահմանադրական դատարանի դատավորների վաղակետ կենսաթոշակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի որդեգրած մոտեցումներին։

Սա նաեւ ուղղակի ազդակ է «Իմ քայլը» խմբակցությանը ձեռնպահ մնալու շրջանառության մեջ դրված հակասահմանադրական նախագծին հետագա ընթացք տալուց։

Այնուամենայնիվ թերահավատ եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը կհետեւի այս հորդորին, ուստի շուտով Վենետիկից եւ Ստրասբուրգից ականատես կլինենք ավելի կոշտ հայտարարությունների»։

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձանաժողովի նախագահը արտահայտել է իր մտահոգությունները Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող իրադարձությունների վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ