03 02 2020

ՍԴ փոխնախագահը մասնակցել է ՄԻԵԴ հանդիսավոր նիստին

ՍԴ փոխնախագահը մասնակցել է ՄԻԵԴ հանդիսավոր նիստին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լինոս ԱլեքսանդրՍիցիլիանոսի հրավերով Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հունվարի 31-ին Ստրասբուրգում մասնակցել է նոր դատական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 70-ամյակին նվիրված սեմինար-քննարկմանը և ՄԻԵԴ-ի հանդիսավոր նիստին: Այս մասին տեղեկացնում են ՍԴ աշխատակազմից:

Միջոցառումներին մասնակցել են ԵՄ և ԵԽ անդամ տարբեր երկրների բարձր դատարանների, պետական, տեղական իշխանությունների և միջազգային տարբեր ատյանների ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավաբան-գիտնականներ:

Հանդիսավոր արարողությանը ներկաներին ողջույնի խոսքով դիմել է ՄԻԵԴ-ի նախագահ Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսը և Իռլանդիայի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ պարոն Ֆրանկ Կլարկը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ