«Իրավական պետության տրամաբանության մեջ որևէ կերպ չի տեղավորվում, որ հանրային հեռուստաընկերությունը ակնհայտ աղավաղված միակողմանի տեսանյութ էր ներկայացնում Սահմանադրական դատարանի նախագահի վերաբերյալ: Նախ նախաքննության գաղտնիք էր խախտվել, երկրորդ՝ սահմանադրական դատարանի մասին օրենքը սահմանում է, որ եթե վարույթ է իրականացնում սահմանադրական դատարանի դատավորներից որևէ մեկի նկատմամբ, նրա վերաբերյալ նախաքննությունը պետք է գաղտնիության պայմաններում ընթանա, որպեսզի որևէ կերպով չվնասի նրա հեղինակությանը»,- փետրվարի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը