«Սա Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող քաղաքական գործընթացների հերթական փուլն է, որ նախաձեռնվել է իշխող ուժի կողմից, մասնավորապես նախագծեր են ներկայացվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կողմից։ Նախագծերն ակնհայտ հակասահմանադրական բնույթի են։ Նախագծերի նպատակն է իշխող ուժի կողմից Սահմանադրական դատարանի շուրջ արհեստական ստեղծված ճգնաժամը լուծելը: Սահմանադրական դատարանի դիրքորոշումը սահմանադրական փոփոխություների դեպքում պարտադիր պահանջ է և բխում է աշխարհում տեղի ունեցող իրավակիրառ պրակտիկայից: Դա Սահմանադրական դատարանի նախնական վերահսկողության կարևորագույն գործառույթի իրականացում է։ Մինչև փոփոխությունների իրականացումը ՍԴ-ն պետք է նախնական վերահսկողություն անի՝ արդյոք այդ փոփոխությունները հետագայում Սահմանադրությանը չեն հակասելու հետագա ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար։ Պատկերացնում եք՝ ընդունվի հակասահմանադրական միջազգային ակտ, այդ դեպքում ներքին կոլիզիոն իրավիճակ է ստեղծվում, քանի որ մեր երկիրը պարտավորվածություն ունի նախապատվությունը տալ Սահմանադրությանը,սակայն խախտելու է իր միջազգային պարտավորվածություններ»,- փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ մեկնաբանելով «Ազգային ժողովի կանոնակարգ» «Հանրաքվեի մասին սահմանադրական օրենք և ՍԴ մասին սահմանդրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը