31 01 2020

«ԱԺ կանոնակարգ» օրենքի նախաձեռնությունը հիմնազուրկ է․ Գևորգ Դանիելյան

«ԱԺ կանոնակարգ» օրենքի նախաձեռնությունը հիմնազուրկ է․ Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է․

««Ազգային ժողով կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը՝ կապված Սահմանադրության փոփոխությունների համատեքստում Հանրապետության Նախագահի և Սահմանադրական դատարանի լիազորությունների սահմանափակման հետ, հիմնազուրկ է, այն լրջագույն աղերսներ ունի Սահմանադրության հետ։

Հիմնավորման մեջ, առնվազն համարժեք չեն ընկալվել և մեկնաբանվել Սահմանադրության հիմնադրույթները, առկա է ակնհայտ շփոթ։ Հարկ էր նվազագույնը նկատի ունենալ, որ Սահմանադրության 206-րդ հոդվածում՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին որոշումը» արտահայտությունը ոչ թե ամրագրում է բացառիկ ընթացակարգ կամ պայման, այլ սոսկ հստակեցնում է Հանրապետության Նախագահի կողմից հիշյալ դեպքում հանրաքվե անցկացնելու մասին որոշում կայացնելու համար ժամկետի հաշվարկման սկիզբը։ Մյուս դեպքերում, «Սահմանադրական դատարանի որոշման» մասին ակնարկ չկա, քանզի ժամկետի հաշվարկման սկիզբն արդեն Ազգային ժողովի որոշմամբ է պայմանավորված, ինչը, բնականաբար, կարող է հաջորդել Սահմանադրաան դատարանի որոշմանը։ Իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածն անհարկի յուրովի մեկնաբանելը, մեղմ ասած, ողջունելի չէ, պետք է հեռատես լինել և ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայության սկզբուքնով։

Ավելի մանրամասն կանդրադառնամ մամուլով ...»,-նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ