ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։
«Արթուր Վանեցյանը հարցաքննվել է երեկ, երկու գործով, մեկը գաղտնալսման գործն է, որպես վկա է հարցաքննվել։ Այդ քրեական գործի շրջանակներում նաեւ զննության է ենթարկվել իր բջջային հեռախոսը, մյուս գործը Ֆուտբոլի ֆեդերացիայում առերեւույթ չարաշահումների առթիվ քննվող քրեական գործն է՝ որպես վկա է հարցաքննվել»,- ասաց ՆԱիրա Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ նախկին տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման գործով հարցաքննվել են Արթուր Վանեցյանն ու ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը