Մարդու իրավունքների դատարանը հրապարակել է 2019թ.-ի տարեկան վիճակագրությունը, որի համաձայն Հայաստանն այն երկրների տասնյակում է, որոնց դեմ ամենաշատ դիմումներն են ներկայացվել։
Դատական կազմին մակագրված դիմումների քանակը ՄԻԵԴ-ում աճել է 2018-ից մինչև 2019 թվականը ընկած ժամանակահատվածում՝ 43,100-ից հասնելով 44.500-ի։ Հայաստանի դեպքում նոր դիմումների թիվը 148 էր, ինչը նվազում է 11%-ով՝ համեմատած 2018 թվականի 167 դիմումների հետ:
Անդամ պետություններին հաղորդակցված դիմումների քանակը 2018 թվականի համեմատ նվազել է 16%-ով՝ 2018 թ.-ին 7,646-ից մինչև 2019 թ.-ի՝ 6,442։ Հայաստանի կառավարությանը 2019-ին ՄԻԵԴ-ը դիմել է 63 հայցով:
ՄԻԵԴ-ը 2019թ.-ին կայացրել է 20 տոկոսով պակաս վճիռներ. 2019-ին այն եղել է 2187, իսկ 2018-ին՝ 2,739-ը: Եվրոպական դատարանը 2019-ին Հայաստանի դեմ կայացրել է 41 գործով վճիռներ, ինչը 2018-ի համեմատ 2.58 անգամ ավել է, երբ կայացվել էր 16 վճիռ։
ՄԻԵԴ ներկայացված դիմումների մերժումնեը ևս կրճատվել է. 2018 թվականին եղել էր 40.022, 2019 թ.-ին՝ 38.480: Հայաստանից 372 դիմում է համարվել անընդունելի, ինչը 2018-ի 70-ի համեմատ 5 անգամ շատ է։
ՄԻԵԴ-ում երկրների դեմ ներկայացված հայցերի քանակով Հայաստանի դեմ հայցերը 2019թ.-ին նվազել են, սակայն այն շարունակում է մնալ թոփ-տասնյակում. 2018թ.-ին այն եղել է 1901, իսկ 2019-ին՝ 1,631։ Նշենք, որ Հայաստանի դեմ դիմումների քանակն աճել է նաև ադրբեջանցիների կողմից ներկայացված հայցերի արդյունքում։
1959-ից մինչև 2019 թվականներին Հայաստանի վերաբերյալ կայացվել է 123 վճիռ, որից 112-ում հայտնաբերվել է առնվազն մեկ խախտում: Ամենաշատ խախտումները վերաբերում են արդար դատաքննության իրավունքին և ազատության և անվտանգության իրավունքին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը