«Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում պարոն Թովմասյանի հետ այս գործի շրջանակներում, ակնհայտ է քաղաքական հետապնդման և տարբեր ռեպրեսիվ մեթոդների կիրառման հետ կապված: Դա այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ ընթերականներն էին նշում, որ սա քաղաքական գործ է և չեն ուզում հետագայում 10 տարի տարբեր քննչական մարմիններում տարբեր հարցերի պատասխանեն և ակնհայտությունը գալիս էր նրանից, որ քննիչը հասարակ մի խուզարկություն սկսում և իրականացնում է խախտումներով, մասնավորապես որոշումը դեռևս իմ և պարոն Թովմասյանի կողմից ծանոթացած չլինելու պայմաններում քննիչը հայտարարեց, որ շարունակում է խուզարկության կատարումը, ներկա էին ոստիկանության աշխատողներ, որոնք որևէ փաստաթուղթ չներկայացրին, թե ինչ իրավունք ունեին իրենք խուզարկությունը կատարելու»,- հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը