24 01 2020

Սա հերթական օպերացիան է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին․ Արսեն Բաբայան



«Սա հերթական օպերացիան է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին։ Առավոտ շուտ մտնում են բնակարան, որտեղ կա ընտանիք, երեխաներ և իրականացնում են խուզարկություն։ Խուզարկություններն այնպիսի քրեական գործի շրջանակներում են, որը վաղուց է եղել և հայտնի է բոլորին։ Էս դեպքում զուտ քրեադատավարության առումով խուզարկութունն էլ իմաստ չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Բաբայան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության նախագահ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությանը։ Նշենք, որ հունվարի 24-ի առավոտյան ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում։ «Եթե ՍԴ նախագահի՝ անձեռնմխելի անձի նկատմամբ իրականացնում են հետապնդումներ, սա օրենքի խախտում է»,- ասաց Արսեն Բաբայանը։ «Իրավապահ մարմինները մտածում են, որ «Ժողովուրդ օրարթերթի լրագրողի զանգերը կարելի է լսել կամ վերծանել, իրավապահ մարմին կոչված ՀՔԾ-ն մտածում է, որ կարելի է ինձ ձերբակալել և այլ ապօրինություններ թույլ տալ։ Սա մարդկանց ցույց տալու ձև է, թե տեսեք՝ աշխատում ենք»,-- հավելեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ