Դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1-ի» մայր գործով բոլոր նյութերը տրամադրելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։
Նա ասաց, որ բողոքի քննությունը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքն այն մասով, որ Խուդոյանը պահանջում էր տրամադրել «Մարտի 1-ի» մայր գործով բոլոր նյութերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը