«Մենք բողոքարկել ենք պարոն Թավադյանին կալանավորելու որոշման դեմ և տեղեկացված ենք, որ առաջին ատյանից գործը փոխանցվել է Վերաքննիչ դատարան, չնայած այդ գործողությունը, որը ենթադրում է մեկ հատոր նյութերի ֆիզիկական տեղաշարժ Կենտրոն նստավայրից մինչև Վերաքննիչ դատարան կատարվել է շուրջ 1 շաբաթվա ընթացքում։ Ակնկալում ենք, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում կնշանակվի դատական քննություն և արդեն Վերաքննիչ դատարանում կքննարկենք թե ձերբակալման իրավաչափության հարցը, թե կալանավորման իրավաչափության և նաև գրավի հարց կարող է քննարկվել, դա նույնպես բողոքով ներկայացված է։ Այս պահին առանձին մանր պրոցեսներ են ընթանում դատավարական առանձին գործողությունների մասով՝ գույքի կալանքի վերաբերյալ հարցը պետք է ճշտենք՝ արդյոք գույքը կալանքի տա՞կ է, որ նման պրակտիկա ունենք նաև առգրավումների, որոնք գործի հետ առնչություն չեն ունեցել վերաբերյալ ունենք առանձին միջնորդություններ, որոնք նույնպես քննարկելու ենք վարույթն իրականացնող մարմնի հետ»,- հունվարի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը