06 01 2020

ՍԴ դատավորների կաշառքի օրենքի ընդունման խախտումներից բոնուս․ Արսեն Բաբայան

ՍԴ դատավորների կաշառքի օրենքի ընդունման խախտումներից բոնուս․ Արսեն Բաբայան

ԱԺ նախկին պաշտոնյա Արսեն Բաբայանը գրում է․

«ՍԴ դատավորներին կաշառք տալու մասին օրենքի ընդունման խախտումներից բոնուս

Պարզվում է ՍԴ դատավորներին կաշառելու մասին օրենքի ընդունման ընթացակարգերի խախտումները սկսվել են մինչև այդ նախագիծը կառավարություն ներկայացնելը։

Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն․1. Կառավարությունը գործում է սույն օրենքի և վարչապետի ներկայացմամբ` Կառավարության հաստատած աշխատակարգի համաձայն:

2. Կառավարության աշխատակարգով սահմանվում են Կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը:Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին կառավարության (8 հունիսի 2018 թվականի N 667-Լ) որոշման հավելվածի 20-րդ կետի համաձայն․

Վարչապետի աշխատակազմ ներկայացվող իրավական ակտերի նախագծերը համաձայնեցվում են արդարադատության, ֆինանսների նախարարների, այլ շահագրգիռ նախարարների, ինչպես նաև կառավարությանը և վարչապետին ենթակա շահագրգիռ մարմինների ղեկավարների հետ: Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների գործունեության ոլորտներին վերաբերող նախագծերը ներկայացվում են նաև նշված մարմինների ղեկավարներին` կարծիքի: Մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի:

Այսպիսով արձանագրենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին Կ-378-15.11.2019,03.12.2019-ՊԻ-011/0 օրենքի նախագիծը Սահմանադրական դատարան կարծիքի ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ։

Սա քաղաքական իշխանությանն այսօրվա նվերս է:

Շարունակելի...Ամենահետաքրքիրը դեռ առջևում է:

4040Комментарии: 5Поделились: 1Нр

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ