27 12 2019

Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց Գլխավոր դատախազություն



«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։

Պաշտպանը նշել է, որ ԶԼՄ ներկայացուցիչներն իրենց անձնական երաշխավորությունն են ներկայացրել Թավադյանի խափանման միջոցի փոփոխման համար. «Միջնորդությունները, որոնք ներկայացվում են վարույթն իրականացնող մարմնին պետք է քննվեն և պատասխանեն անմիջապես։ Գիտենք, որ դեկտեմբերի 30-ը աշխատանքային օր է, և ակնկալում ենք այդ օրը ստանալ պատասխան։ Եվ եթե կալանքն ապօրինի է, ապա այո, կարող է դա հիմք հանդիսանալ այդ անձնական երաշխավորությունը, քանի որ նշված անձինք հայտնի անձինք են և ներկայացնում են խմբագրություններ, որոնց դերն ու հեղինակությունը չպետք է կասկածի տակ դնենք»։

Մանրամասն՝ տեսնյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ