Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն անդրադարձել է ոստիկանության հաղորդագրությանն այն մասին, թե «Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել»։
Արա Վարդանյանը իր էջում պարզաբանել է․
«Բրավո մեր ոստիկանությանը, խոսքեր չկան։
Քայլ 1. Ներդնել քո գործակալին Քոչարյանի աջակիցների ցանկում
Քայլ 2. Այդ գործակալը, ամբողջությամբ ներդրվելուց հետո սկսում է բանակցել տարբեր մարդկանց հետ` ներկայանալով Նախագահ Քոչարյանի աջակից։
Քայլ 3. Գործակալ /Քոչարյանի աջակիցը սկսում է բանակցել Մարտի 1-ի տուժողների հետ և ակնարկում է հեղաշրջում
Քայլ 4. Նրան ձերբակալում են և նա տալիս է խոստովանական ցուցմունք, թե ովքեր են իրեն ասել հեղաշրջման մասին և խնդրել վարել բանակցություններ։
Քայլ 5. Ձերբակալությունների շարան։ Այս քայլը թողնում եմ ձեզ երևակայությանը։ Դուք որոշեք, թե ում անունները նա կտա։ Օրինակ Սեդրակ Քոչարյան կամ Լևոն Քոչարյան։
Ապրի´ մեր ոստիկանությունը, փայլուն իրագործված օպերացիա։
Հ.Գ. Մի քանի տեսախցիկով կարծես թե թաքնված նկարահանում անելը բավականին հետաքրքիր գաղափար էր)) իսկ պատին դեմ տված ավտոմատը սպանեց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը