16 12 2019

Արագաչափերը կոտրած քաղաքացին բերման է ենթարկվել



Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18․15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստավեց, որ դիտավորությամբ կոտրել են Արշակունյաց պողոտայում տեղադրված «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը պատկանող արագաչափ սարքը։ Նույն օրը ոստիկանության Մաշտոցի բաժնում ևս նույնաբովանդակ հաղորդումներ ստացվեցին։ Մի դեպքում դիտավորյալ կոտրել էին Հալաբյան փողոցի, մյուս դեպքում՝ Լենինգրադյան փողոցի արագաչափերը։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումները դեպքերից ժամեր անց արդյունք տվեցին։

Ոստիկանների տեսադաշտում հայտնվեց Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։

Կասկածվողը նույն օրը իր բնակարանից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա խոստովանել է, որ ինքն է երկաթե մահակով կոտրել Արշակունյաց պողոտայի, Հալաբյան և Լենինգրադյան փողոցների արագաչափ սարքերի ապակիները։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ընկերությանը պատճառված վնասի չափը ճշտվում է։ Հանգամանքները պարզվում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ