Վերջին շրջանում հատկապես ընդուված է խոսել դատավորների նկատմամաբ հանրային վերաբերմունքի մասին: Ավելին, Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամաբ ընդունված նոր աղմկահահարույց օրենքի հիմքում հենց հանրային վերաբերմունք էր վկայակոչվում, թեև այդպես էլ նշված չէր, ինչպես է չափվել:
Իհարկե, ոչ մասնագետ քաղաքացու համար դժվար է չափել որևէ դատավորի գործողությունների օրինականությունը, երբ չունես համապատասխան կրթություն, իրավական գիտելիքներ, ավելին, երբ ունես որոշակի հարցի շուրջ կանխակալ տրամադրվածություն և սուբյեկտիվ ընակալում: Մինչդեռ http://helpcourt.am/ հարթակում դատավորի վարկանիշը ձևավորվում է փաստաբանների կողմից իրեն գնահատելու միջոցով: Յուրաքանչյուր փաստաբան միևնույն դատավորին և /կամ/ դատական ակտին կարող է տալ մեկ միավոր դրական կամ բացասական գնահատական: Փաստաբանը կարող է ցանկացած պահի փոխել նախկինում իր կատարված գնահատումը:
Այս հարթակում, կարծես իրավիճակն այլ է: Այստեղ տեղ գտած ցուցանիշներով՝ ամենավարկանիշային դատավորը շարունակում է մնալ դատավոր Ալեքսանդր Ազարյանը, երկրորդ տեղում Դավիթ Բալայանն է, երրորդում Դավիթ Հարությունյանը: Հետաքրքրական է, որ մշտապես լավագույնն եռյակում եղած Մխիթար Պապոյանն այս օրերին (մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ինքնաբացարկ հայտնելուց հետո) «տեղափոխվել է» 10-րդ տեղ:
Փոփոխության է ենթարկվել նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի վարկանիշը:Մինչև Մարտի մեկի գործի քննությունը (երկրորդ նախագահին ազատ արձակման որոշումը) իր հաշվին ուներ 8 կողմ ձայն, իսկ այժմ 38 է:
Իսկ դատավորների վարկանիշնային աղյուսակը եզրափակում է, կամ այլ կերպ ասած՝ առաջինը՝ վերջից, դատավոր Արմեն Դանիելյանը՝ - 41 ցուցանիշով:
Փաստորեն, իրավաբաններից շատերը ճիշտ էին, երբ ասում էին, որ Մարտի 1-ի գործը իսկակական քննություն է լինելու դատական համակարգի և դատավորների համար։ Իսկ թե ով և ինչպես է այն հաղթահարում, ցույց է տալիս այս դեպքում վարկանշավորումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը