06 12 2019

Սերժ Սարգսյանի պաշտպանը բողոքել է ՀՔԾ որոշման դեմ

Սերժ Սարգսյանի պաշտպանը բողոքել է ՀՔԾ որոշման դեմ

Գլխավոր դատախազությունը ստացել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի բողոքը՝ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու Հատուկ քննչական ծառայության որոշման դեմ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ավելի վաղ Սարգսյանի պաշտպան Մակինյանը հայտնել էր, որ բողոքը վերաբերվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործառութային անձեռնմխելիությանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ