03 12 2019

Աննա Դանիբեկյանը հետևում է իշխանության սպառնալիքներին. Լևոն Քոչարյան



«Մենք ձգձգելու նպատակ չունենք: Շուտով այնպիսի բաներ են պարզվելու, այնպիսի բաներ է խոսացվելու, շատ ցուցմունքներ դուք տեսել եք, գրվեցին դրանց մասին, այսինքն միշտ այդ պատրանքն են ուզում ստեղծել, որ տեսեք հեսա չգիտեմ թե ինչեր է լինելու, ուզում եմ հիասթափեցնել, ոչ մի բան էլ չի լինելու: Եթե կհիշեք քանի ամիս ձգվեց միայն այն պատճառով, որ Դավիթ Գրիգորյանի հանդեպ գործ սկսցվեց, քանի ամիս անցավ, որը մեր պատճառով չէր, հիմա Աննա Դանիբեկյանը դատական նիստերը դնում է շաբաթը մեկ օր, ի՞նչի համար, չե՞ն ուզում բողոքել նոր Հայաստանի նոր դատավորի դեմ, թող ամեն օր դնեն, մենք դեմ չենք»,- դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե պաշտպանական կողը ձգձգում է դատական գործընթացը: Հարցին, թե ինչ սպասելիքներ ունեք դատավոր Աննա Դանիբեկյանից նա ասաց, որ ակնկալում էր, որ դատավորը չի տրվի ճնշումներին ու իր լիազորությունների շրջանակում կիրականացնի արդարադատություն. «Սկզբում նման հույս ունեի, բայց հիմա տեսնում ենք, որ նա հետևում է իշխանության սպառնալիքներին ու կատարում է այն, ինչ ակնկալվում է իրենից: Մյուս դատավորների մասով էլ նույն է ակնկալիքս, որ դրսևորեն պրոֆեսիոնալիզմ, խիզախություն»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ