«Իրատեսական ե՞ք համարում 48 ժամվա մեջ Մոսկվայից Երևան գալը»,- լրագրողների՝ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանին վերաբերող հարցին ի պատասխան ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Հարցին՝ թե եթե չգա ի՞նչ կանեք, պատասխանեց․ «Եթե չգա, կգործենք ըստ օրենքի»։ «Որպես մեղադրյալ անձ ներգրավվում է այն ժամանակ, երբ վարույթ իրականացնող մարմինը բավարար է համարում հավաքված ապացույցների համակցությունը։ Որ պահին քննիչը բավարար համարեց համակցությունը, որոշում է կայացնում մեղադրյալ ներգրավելու մասին»,- ասաց Սասուն Խաչատրյանը։ Հարցին, թե ինչո՞ւ եք թողնում երկրից դուրս գան, նոր մեղադրանք եք առաջադրում, Սասուն Խաչատրյանը պատասխանեց․ «Որպես մեղադրյալ ներգրավելու համար միայն բարի ցանկությունները քիչ են։ Ապացույցները պետք է բավարար լինեն»։ Հարցին, թե ի՞նչ է լինելու Գևորգ Կոստանյանի ճակատագիրը, պատասխանեց․ «Եկեք 48 ժամ սպասենք»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը