21 11 2019

Դատախազությունն իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հարցով դիմել է ԱԱԾ

Դատախազությունն իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հարցով դիմել է ԱԱԾ

Գլխավոր դատախազի խորհրդական  Գոռ Աբրահամյանը գրում է․

«Իրեն իրավապաշտպան համարող Մարինա Պողոսյանն այսօր հերթական էժանագին ինքնաներկայացման սեանսն է անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության առջև՝ հերթական անգամ հանդես գալով անհեթեթ հայտարարություններով, որտեղ, իրեն թույլ է տվել ՀՀ գլխավոր դատախազի հասցեին պրոֆեսիոնալին, առավելևս իրավապաշտպանին անհարիր, անպարկեշտ արտահայտություններ:

Նման ժարգոնախառը ինքնադրսևորումը տվյալ անձի պարագայում բացարձակ օրինաչափ երևույթ լինելու պատճառով մեր կողմից հարկ չի համարվել և համարվում դրանց արձագանքելը, թեև մշտապես ակնկալել ենք, որ որպես իրավապաշտպան հանդես եկող անձը, գոնե ինքը դրանց ներքո ՀՀ գլխավոր դատախազին վերագրվող հայտարարությունների կապակցությամբ կդիմեր իրավապահ մարմիններին:

Սակայն հաշվի առնելով, որ վերջինս, ցավալիորեն, կամ չի տիրապետում հանցագործության մասին հաղորդում տալու ընթացակարգերին, կամ համապատասխան մարմիններին դիմելու փոխարեն նախընտրում է նման աղաղակումներով փողոցում իր համար փոքրիկ շոուներ կազմակերպելը, ՀՀ դատախազությունն ինքն է նախաձեռնություն ցուցաբերում:

Մասնավորապես, այսօր դատախազության առջև նրա կողմից արված հայտարարությունների մասին տեսագրությունը և ԶԼՄ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով:

Հուսանք՝ նաև կպարզվի, թե ովքեր են հանդես գալիս խորհրդատուների կամ մարիոնետավարների դերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ