Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Լեռնիկ Գիգոլյանին ձերբակալելու պատճառների մասին ԱԱԾ մամուլի կենտրոնից խոստացան ավելի ուշ հայտարարությամբ հայտնել:
Լեռնիկ Գիգոլյանը Թումանյանի բաժնի պետ նշանակվել էր2018 թվականին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը