Արման Թաթոյանը դիմել է գլխավոր դատախազին`առաջարկելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման առնչությամբ քննարկել այլընտրանքային միջոց կիրառելու հարցը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Արման Թաթոյանն ասել է, որ իր ահազանգով ՄԻՊ-ի օպերատիվ արձագանքման խումբ այցելել է Արսեն Բաբայանին, իսկ արդեն կալանավորումից հետո ինքը և իր գրասենյակի աշխատակիցները, սեփական նախաձեռնությամբ են այցելել Արսեն Բաբայանին: «Եթե իրավապահներն այդ բեռը չկարողանան կրել ու ցույց տալ…, դա կարող է լրացուցիչ զրկանքների բնույթ լինել»,- ասում է Արման Թաթոյանը:
Նա ասաց, որ ՍԴ նախագահի եւ նրա շուրջ ընթացող տարբեր զարգացումներով հարուցված քրեական գործերը նույնպես մոնիտորինգի ներքո են. «Եվ հատկապես իրավապահ մարմինները պետք է այստեղ զգուշավորություն ցուցաբերեն, որովհետեւ խոսքը գնում է երկրի Սահմանադրական դատարանի մասին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը