23 10 2019

Այս դատարաններն իրավական առումով արժանապատվությունից զուրկ են. Վահե Եփրիկյան



Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել Նարեկ Մութաֆյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանավորումը: Այս մասին հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը.

«Այս պահին որոշման բովադակությանը ծանոթ չենք, բացառապես կարող եմ փաստել մեկ բան՝ տոտալ իրաախայտառակությունն ուղղակի շարունակվում է, և նման բարդակի վերածել իրավական համակարգը, դատական համակարգը, արդարադատությունը՝ ուղղակի սարսափելի է: Ուղղակի դատարկ միջնորդությունը համարվում է պատճառաբանված, հիմնավոր, և քաղբանտարկյալ Նարեկ Մութաֆյանի կալանքի տակ գտնվելը բացահայտ ու լկտի ապօրինություն չձևակերպել չեմ կարող»:

Փաստաբանը նշեց, որ դատարաններն իրավական առումով արժանապատվությունից զուրկ են և որ իրենք պատրաստվում են բողոքարկել որոշումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ