Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, բեկանեց տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորման որոշում կայացրեց։ Հիշեցնենք, որ Գուրգեն Սարգսյանը մեղադրվում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առիթով։ Գուրգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը