21 10 2019

ՍԴ-ն անչափ կարևոր որոշում է հրապարակել․ Ռուբեն Մելիքյան

ՍԴ-ն անչափ կարևոր որոշում է հրապարակել․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Սահմանադրական դատարանը հրապարակել է ՍԴՈ-1480 անչափ կարևոր որոշումը, որի հիման վրա վերջապես կարող է լուծում ստանալ տարիներ ի վեր գիտական, փորձագիտական և իրավակիրառական հարթություններում բարձրաձայնվող մի կարևոր խնդիր՝ կապված այլընտրանքային խափանման միջոցների և մասնավորապես գրավի արդյունավետության հետ։

Դատավոր Ալվինա Գյուլումյանի նախագահությամբ՝ Սահմանադրական դատարանը որոշել է, որ գրավը պետք է լիարժեքորեն ինքնուրույն խափանման միջոց լինի, այլ ոչ թե կապակցվի կալանքին։ Նաև որոշել է, որ գրավը չպետք է ուղղված լինի միայն մեղադրյալի փախուստը կանխելուն, այլև պատշաճ վարքագիծն ապահովելուն (օրինակ՝ վկաների վրա ներազդեցությունը կանխելուն)։

ՍԴ-ին ուղղված դիմումի հեղինակը Վճռաբեկ դատարանն էր, և ուրախալի է, որ հարցի վերաբերյալ ՍԴ-ին դիրքորոշումներ են ներկայացրել ոչ միայն պատասխանողը՝ Ազգային ժողովը, այլև Կառավարությունը, Մարդու իրավունքների պաշտպանը և Փաստաբանների պալատը։

Իրավակարգավորման բաց չառաջացնելու նկատառումով՝ Սահմանադրական դատարանն Ազգային ժողովին ժամանակ է տվել՝ մինչև 2020թ. ապրիլի 15-ը, Քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու համար»։

ՍԴ որոշման հղումը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ