19 10 2019

Ո՞վ է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը․ Արթուր Դանիելյան

Ո՞վ է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը․ Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է․

«Ձեզ շատ հետաքրքիր կլինի իմանալ թե ով է մեր փառապանծ ԱԱԾ-ի մյուս թիրախը: Ուրեմն ԱԱԾ-ի պետ դառնալու հույսով ապրող ու «արարող» Միքայել Համբարձումյանը երեկ առավոտյան շուտ փրփրած հասել է գործի, շտապ ժողով է արել ու հանձնարարել, որ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն: Իսկ պատճառը այն է, որ Միհրանը Թովմասյան Հրայրի ընտանիքի անդամներին հարցաքննելու օրը հիշեցրել էր Միքայել Համբարձումյանի ընտանիքի անդամների գոյության մասին և բավականին ուշագրավ կերպով ակնարկել էր բուն Միքայելի մութ անցյալի մասին:

Ինձ ուղղակի հետաքրքիր ա էլի էդ մարդը ինչով է մտածում, ոնց ա մտածում: Էդ մարդուն ռեալ թվում է, որ Միհրանն է իր խնդիրը՞:

Լավ ասենք թե Միհրանին նստցրիր, քեզ իրոք թվում ա, որ էլ խոշորացույցի տակ չես լինի: Իսկ այսուհետ նաև ընտանյոք հանդերձ, քանի որ էդ տաբուն էլ եք «հեղափոխել»: Ընդ որում ասեմ, էդ խոշորացույցը ոչ միայն Հայաստանյան է լինելու: Իմանալու են ամեն ինչ: ԱՄԵՆ ինչ»։

2 օր առաջ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանին՝ կապված Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱծ կանչելու գործի հետև գրել. «Իսկ ո՞նց ես կարծում, գոնե «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հարգվելու՞ է արարքդ, այն է՝ ԱԱԾ ղեկավարության գլխից թռնել ուղիղ մի անհավասարակշռի գրպանը, որին նախորդ ղեկավարդ հրաժարականի տեքստով կոչ արեց կանգ առնել, և ՍԴ նախագահի վրա ամեն գնով գործ կարելու հրահանգի շրջանակներում ԱԱԾ տանել-բերել Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ