15 10 2019

Մինչև հիմա ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե 300.1 հոդվածն ինչի մասին է․ սահմանադրագետ



«Կարծես ներկայացվում էր, որ ՄԻԵԴ-ն ուսումնասիրելով հարցը կոնվենցիայի տեսանկյունից, այն վերաբերելի չէ Հայաստանի օրենսդրությանը: Կոնվենցիայում ամրագրված բոլոր իրավունքները բոլորն ինկորպորացվել են ՀՀ Սահմանադրության մեջ դեռևս 2005-ին, կատարելագործվել են 2015-ի սահմանադրական բարեփոխումներով: Իսկ Սահմանադրության 81-րդ հոդվածը հստակ արձանագրում է, որ իրավունքների մեկնաբանման ժամանակ պետք է հաշվի առնել միջազգային ատյանների՝ ինչպիսին Եվրոպական դատարանն է, իրավական դիրքորոշումները»,- լրագրողների հետ զրույցում ասաց սահմանդրագետ Արամ Վարդևանյանը անդրադառանլով հարցին, որ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 17 դատավորներ կքննարկեն Հայաստանի Սահմանադրական դատարանի հայցը` կապված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համապատասխանության հետ:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ