14 10 2019

ՍԴ դատավորը՝ Հրայր Թովմասյանի հարցով որոշման մասին

ՍԴ դատավորը՝ Հրայր Թովմասյանի հարցով որոշման մասին

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը, մեկնաբանելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումը վարույթ չընդունելու որոշումը, նշեց․ 

«Այս պահին անհրաժեշտ չեմ համարում բացատրություն տալը, ուղղակի որոշել ենք վարույթ չընդունել, այդքան բան»։

ՍԴ դատավորը հավելեց, որ Սահմանադրական դատարանը երեք օրվա ընթացքում կհրապարակվի «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժելու վերաբերյալ աշխատակարգային որոշումը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժել։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ