14 10 2019

ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով կարծիք տալու համար

ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով կարծիք տալու համար

ՄԻԵԴ-ն ընդունել է Սահմանադրական դատարանի դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։ ՍԴ հայցադիմումի վերաբերյալ կարծիքն առնչվում է  դատավարություններին, որոնցում առաջարկվում է ուսումնասիրել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։

Հոկտեմբերի 7-ին խորհրդատվական կարծիքի տրամադրման համար ստեղծվել է Մեծ պալատ՝ կազմված 17 դատավորներից։ Այս մասին հաղորդվում է ՄԻԵԴ կայքում։

Մեծ պալատի նախագահը սահմանել է դատավարության կողմերից, ՀՀ կառավարությունից, մարդու իրավունքների հանձնակատարից և այլ շահագրգիռ կողմերից փաստարկները ներկայացնելու ժամկետները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ