11 10 2019

Ապօրինի նավարկություն՝ Սևանում․ պատճառվել է 15 մլն դրամի վնաս



ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2016 և 2018 թվականների մայիսից սեպտեմբեր ամիսներին որոշ անձանց թույլատրել է ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող նավը օգտագործել որպես զբոսանավ և առանց պետական գրանցման իրականացվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

«ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, 2016 և 2018 թվականների մայիսից սեպտեմբեր ամիսներին որոշ անձանց թույլատրել է ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող նավը օգտագործել որպես զբոսանավ և առանց պետական գրանցման իրականացվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։

Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ զբոսաշրջիկների համար Սևանա լճում կազմակերպված նավագնացությունների արդյունքում հավաքագրել են ընդհանուր 15․000․000 դրամ՝ պետությանը պատճառելով էական վնաս։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ