«Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր էջում։
«Երեւան քաղաքի դատախազի հանձնարարությամբ Հայելի մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,–նշել է նա
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը եւ Հայկ Ստեփանյանը, հարձակվել են Բուզանդի 1/3 շենքի 4-րդ հարկում տեղակայված «Հայելի» մամուլի ակումբի եւ նույն հասցեում գործող Hayeli.am կայքի խմբագրության վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը