05 10 2019

Տեղի ունեցածը ոտնձգություն է իմ անձի, ընտանիքի և իմ լրատվամիջոցի նկատմամբ․ Անժելա Թովմասյան

Տեղի ունեցածը ոտնձգություն է իմ անձի, ընտանիքի և իմ լրատվամիջոցի նկատմամբ․ Անժելա Թովմասյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր՝ հոկտեմբերի 5-ին մի խումբ անձինք հարձակվել էին «Հայելի» ակումբի վրա։

Yerevan.Today-ի հետ զրույցում «Հայելի» ակումբի հիմնադիր-նախագահ Անժելա Թովմասյանը նշեց, որ տեղի ունեցածը ոտնձգություն է իր անձի, իր ընտանիքի և իր լրատվամիջոցի նկատմամբ․ «Իմ նկատմամբ այդ ճնշումը տևական ժամանակ է։ Հիմա արդեն այլանդակ դրսևորում է ստանում այս ամենը։ Դիմել եմ և՛ վարչապետին, և՛ ոստիկանապետին, և՛ կազմակերպություններին և միջազգային կազմակերպություններին։ Ժուռնալիստների միության նախագահն արդեն անդրադարձել է դրան»,- ասաց Թովմասյանը։

Նա անդրադառնալով հարձակման պատճառ հանդիսացած հոդվածին նշեց՝ զավեշտ է, որ իրեն մեղադրում են հակաարցախյան որևէ արտահայտության մեջ․ « Այդ արատահյտությունը եղել է չակերտների մեջ և նման կարգի բազմաթիվ հրապարկումենր են եղել։ Թող նյութի բովանդակությանը ծանոթանան, ակնհայտ է որ իրենց պատրվակ է պետք այլանդակ ոտնձգություն կատարել լրատվամիջոցի և իմ անձի նկատմամբ։ Սա կոնկրետ կարող եմ ասել առաջին ծիծեռնակներն են շատ կոնկերտ թիրախավորված լրատվամիջոցի և այս պարագայում իմ անձի նկատմամբ։ Վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում պարզ է դառնում այն, ինչ որ ասում էին, որ հասնում են լրատվամիջոնցերին, փաստորեն ճիշտ էին և սա դրա կոնկրետ ցուցիչն է»,- նկատեց ակումբի նախագահը։

Թովմասյանը նաև նկատեց, որ իր և իր ընտանիքի նկատմամբ նմանատպ հարձակումներ են նաև սոցցանցերում․ «Պարոն վարչապետը հանձնարարական տվեց ստուգել ֆեյքերը, ես իրեն խորհուրդ եմ տալիս, օրինակ, ես տևական ժամանակ է այդ հարձակումների տակ եմ․ պարոն վարչապետ նորից հանձնարարեք, տեսեք թե ես ում կողմից եմ հայտնված այդ թիրախի կենտրոնում։ Ես վստահ եմ, որ կպտտվեն, կպտտվեն և կհայտնվեն մի դռան առջև։ Ես խնդրում և պահանջում գտիր այդ դուռը։ Ես ունեմ կասկածներ որ սա կոնկրետ իշխանության կողմից է կազմակերպված»,- ասաց Անժելա Թովմասյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ