Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մամուլի ազատության դեմ․ Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արձագանքել է «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակմանը։ Ֆեյսբուքյան էջում նախարարը գրել է․
«Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ: Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի, և յուրաքանչյուր նման դեպքի պետք է տրվի համարժեք իրավական գնահատական»։
Հիշեցնենք, որ «Հայելի» ակումբը հարձակման է ենթարկվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը