«Իմ պաշպանյալներ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը քաղբանտարկյալներ են: Երբ նույնական իրավիճակում մեկ պարագայում անձի նկատմամբ իրականացվում են որոշակի իրավական պրոցեսներ, նույնաբովանդակ այլ պարագայում՝ չեն իրականացվում, և դա պայմանավորված է անձի քաղաքական, քաղաքացիական ընկալումներով, բնականաբար, մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ և, եթե անձը գտնվում է անազատության մեջ, հետևապես՝ նա քաղբանտարկյալ է»,- այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորմանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը