29 09 2019

Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը քաղբանտարկյալներ են․ փաստաբան

Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը քաղբանտարկյալներ են․ փաստաբան

Դատարանը բավարարել է նաև Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Փաստաբան Վահե Եփրիկյանը, մեզ հետ զրույցում մեկնաբանելով դատարանի որոշումը, նշեց, որ վստահ է՝ դատավորները դատական ակտ չեն կայացրել՝ ենթարկվելով օրենքին։

«Եվ՛ Արտուշ Գաբրիելյանի, և՛ Նելլի Բաղդասարյանի դատական ակտերի ընթացքում երկու պաշտպանով քարը քարին չենք թողել քննիչի ներկայացրած միջնորդությունը, որը ոչ միայն անհիմն է, այլև կարելի է ասել՝ քննիչը մերկ էր եկել դատարան իրավական առումով։  Դատարանը հարց է տալիս, ասում է՝ հարգելի քննիչ, դուք փաստեր ունե՞ք, ասում է՝ ոչ։ Այստեղ կարելի է մենակ մեկ հետևություն կատարել, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ, սա արդարադատություն չէ, նույնիսկ արդարադատությանը մոտ, սահմանակցող իրավական պրոցեսի նշույլ կրող գործընթաց չէ, սա ակնհայտ բեսպրեդել է, տոտալ ապօրինություն, որևէ այլ կերպ չի կարելի մեկնաբանել»,- նշեց Վահե Եփրիկյանը։

Պաշտպանական կողմը բողոքարկելու է դատարանի որոշումը։ «Կարծում եմ՝ Վերաքննիչ դատարանում էլ Արմեն Դանիելյանը չի լինի, մի փոքր հույս ունենք, որ կարող է իրավագիտակից մարդ դատավոր հանդիպի, ոչ թե պատմուճան կրող ինչ-որ կամակատար։ Եթե մի փոքր մասնագիտական ինքնասիրություն ունեցող դատավոր լինի, առավել քան վստահ եմ՝ մեր պաշտպանյալները ժամ առաջ գտնվելու են ազատության մեջ։ Սա քաղաքականացված պրոցես է, ու քաղբանտարկյալ ձևակերպման տրամաբանության մեջ ամբողջապես տեղավորվում են և՛ Սարգիս Օհանջանյանը, և՛ Նարեկ Մութաֆյանը»,- հավելեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ դատարանը մերժել էր նաև Նարեկ Մութաֆյանի ձերբակալումը վերացնելու մասին փաստաբան Վահե Եփրիկյանի բողոք-միջնորդությունը և բավարարել է Մութաֆյանի նկատմամբ 2 ամսով որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ