Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է 2016-2018 թվականների գործունեությանն առնչվող հաղորդումներում և զեկույցներում տեղ գտած առաջարկությունները և ուղարկել իրավասու պետական մարմիններին դրանց կատարման վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Նման աշխատանքներ իրականացվում են առաջին անգամ և առանձին աղյուսակներում բովանդակում են կոնկրետ առաջարկներ իրավասու մարմիններին: Այդ աշխատանքները նպատակ ունեն համակարգել Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները, ինչպես նաև նպաստել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրանց իրականացմանն ու աջակցել նրանց աշխատանքներին:
Նախաձեռնված գործընթացը խիստ արդիական է նաև՝ հաշվի առնելով, որ Կառավարությունը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022 թվականների միջոցառումների մշակման աշխատանքներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը