ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքն անփոփոխ թողնելու՝ սեպտեմբերի 17-ի որոշման հիմնավորման մեջ գրված է, որ սահմանադրական դատարանի տեքստը վերաբերելի չէ Ռոբերտ Քոչարյանի գործին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ տարակուսանք հայտնելով, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիմքով հոդվածի հակասահմանադրական ճանաչումն իրեն վերաբերելի չէ։
Արամ Օրբելյանն ասաց, որ դատարանին ինքնաբացարկի միջնորդության հիմքերը բազմաթիվ են, որոնցից մեկն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի ազատազրկման հարցը վարույթ ընդունելուց հետո Աննա Դանիբեկյանը որշում է ընդունել իր կաբինետում, չի եղել դատական նիստ։
Մանրամասն տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը