16 09 2019

Պետականության հետ այսպիսի խաղեր խաղալը շատ վտանգավոր է. Լարիսա Ալավերդյան. NEWS.am

Պետականության հետ այսպիսի խաղեր խաղալը շատ վտանգավոր է. Լարիսա Ալավերդյան. NEWS.am

NEWS.am-ը գրում է

«Ամեն անգամ հարցականի տակ դնելով Սահմանադրական դատարանի կամ մեկ այլ դատարանի վճիռը, կամ որոշումը, ասելով, որ վստահություն չկա, ուղղակի խարխլում է ամբողջ պետաիրավական համակարգը: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահի գործով Սահմանադրական դատարանի որոշման շուրջ ստեղծված իրավիճակը:

«Անընդունելի է, երբ հնչեցվում են կարծիքներ, որ Սահմանադրական դատարանի դատավորները ոչ մի վստահություն չունեն եւ դրա համար նրանց որոշումներն առ ոչինչ են: Կներեք, բայց պետականության հետ այդպիսի խաղեր խաղալը շատ վտանգավոր է: Դա հասուն մտքի արգասիք չէ»,- ասաց Ալավերդյանը:

Նա նշեց, որ բաց նամակով դիմել է վարչապետին, երբ վերջինս կոչ արեց բնակչությանը շրջափակել դատարանների մուտքերը.

«Այդ պահից սկսած Հայաստանը կանգնած է շատ վտանգավոր ճանապարհի վրա՝ միապետության: Բայց միապետության համար որեւէ առումով հիմք եւ հենք չկա հասարակության մեջ, որովհետեւ այն լեգիտիմությունը, այն վստահության քվեն, որ նա ստացել է ընտրվելու ժամանակ ամենեւին չէր ենթադրում միապետություն կամ միանձնյա կառավարում: Եւ այդ քայլից հետո որքան էլ կառավարությունը լավ քայլեր, գործողություններ, լավ ծրագրեր իրականացնի, միևնույնն է, այն հարվածը, որը հասցվել է այդ օրը ամենամեծ վտանգքն է մեր երկրի համար, քանի որը վերաբերում է Հայաստանի անվտանգությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ