11 09 2019

ՃՈ Երևանի հաշվառման բաժնի տարածքից 7 անձ է բերման ենթարկվել



Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում հայտնաբերվել ու ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով բերման է ենթարկվել 7 անձի։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանների տեղեկությունների համաձայն՝ մեքենաներվ նախապես հերթ են կանգնել և, երբ իրենց հերթը մոտեցել է, որոշակի գումարի դիմաց իրենց տեղը զիջել են հերթի վերջում սպասող անձանց։

Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում բերման ենթարկվածներից վերցվել են բացատրություններ։Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ