10 09 2019

ՀՀ-ում կարգելվի ՌԴ վարորդական իրավունքով տաքսի վարել․ փոխոստիկանապետ

ՀՀ-ում կարգելվի ՌԴ վարորդական իրավունքով տաքսի վարել․ փոխոստիկանապետ

ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ԵՏՄ երկրներից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում տրանսպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն կարող են իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա։ 

«Եթե ՌԴ-ում մեր կողմից տրված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները ճանաչվեն և հնարավորություն տրվի դրանցով, օրինակ, տաքսի վարել, մենք փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք նաև ՌԴ քաղաքացիներին»,- ասաց փոխոստիկանապետը։

Հարցին՝ արդյո՞ք այս նախագիծը պատասխան է Ռուսաստանին, որն արգելել է  ՀՀ վարորդական վկայականներով ՌԴ-ում գործունեություն ծավալել, Քոչարյանը պատասխանեց․ «Սա պատասխան չէ, նույն կարգավորման նախատեսումն է մեր օրենսդրության մեջ միասնականացում ապահովելու համար»։

Հովհաննես Քոչարյանը կարծում է, որ ՀՀ-ն իր օրենսդրությունը ԵՏՄ-ին կհամապատասխանեցնի այն ժամանակ, երբ ՌԴ-ն իր օրենսդրությունը կհամապատասխանեցնի ԵՏՄ-ին։ Նա տեղեկացրեց, որ այս օրենքի ընդունումից հետո կարգելվի ՌԴ քաղաքացուն ՀՀ-ում, օրինակ՝ տաքսի վարել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ